Իսրայելը կարող է «վրեժխնդիր լինել» Ադրբեջանից՝ ճանաչելո՞վ Ղարաբաղի անկախությունը16 փետրվարի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է փչացնել իր հարաբերություններն Իսրայելի հետ: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ և Պաղեստինի Պետության ԱԳՆ-ի միջև Ադրբեջանի Հանրապետությունում Պաղեստինի պետության դեսպանատան գործունեությանը նյութատեխնիկական աջակցության մասին համաձայնագրի» հաստատման վերաբերյալ: Այս փաստը չի վրիպել Իսրայելի ուշադրությունից, քանի որ փաստաթղթերում օգտագործվել է «Պաղեստինի Պետություն» արտահայտությունը, «Պաղեստինի» փոխարեն, ավելի վաղ պաշտոնական Բաքուն կողմ է հանդես եկել Պաղեստինի պետության ստեղծմանը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Ադրբեջանի քաղաքական շրջանակներում արդեն ասում են, որ Իսրայելը զգուշացրել է, որ եթե Բաքուն չվերանայի իր քաղաքականությունը Պաղեստինի հարցում, Երուսաղեմը կպատասխանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |