Բրայզայի համար կարևորը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է

Բրայզայի համար կարևորը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է

PanARMENIAN.Net - «Այս տարածաշրջանում ավելի կարևոր հարց չկա, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համատեքստում»,- լրագրողներին ասել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, այդ հարցը գտնվելու է ուշադրության կենտրոնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում:

Բացի դրանից, Սթեյնբերգը քննարկելու է ադրբեջանական կողմի հետ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը և հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը Բաքու է ժամանելու փետրվարի 24-ին, տարածաշրջանային շրջագայության ժամանակ նրան ուղեկցելու է պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---