Եգիպտոսը տառապում է ՀԱՄԱՍ-ի և «Հոզբոլլահի» միջոցով իրանական միջամտությունից

Եգիպտոսը տառապում է ՀԱՄԱՍ-ի և «Հոզբոլլահի» միջոցով իրանական միջամտությունից

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ամենահզոր քաղաքական ուժը՝ «Մահմեդական եղբայրներ» շարժումը, ոչ միայն պաշտպանում է ջիհադիստներին և «Ալ Քաիդային», այլ նաև աջակցություն է ստանում իսլամի սունիթական տարբերակի երդվյալ թշնամիներից՝ Իրանի շիիթական այաթոլլաներից: Այդ մասին վկայում է Կահիրեում ամերիկյան դեսպանատան գաղտնի հեռագիրը, որը նկարագրում է CENTROCOM-ի հրամանատար, գեներալ Պետրուեսի հանդիպումը եգիպտական հետախուզության գեներալ Օմար Սուլեյմանի հետ 2010-ի հունիսի 29-ին:

Գեներալ Սուլեյմանը խոսել է «կոնկրետ» իրանական սպառնալիքի մասին:

Սուլեյմանը հայտարարել է. «Եգիպտոսը տառապում է ՀԱՄԱՍ-ի և «Հոզբոլլահի» միջոցով իրանական միջամտությունից, Իրանի կողմից «Մահմեդական եղբայրներին» աջակցելուց»: Մենք միայն կարող ենք հուսալ, որ Իրանը դադարեցնելու է «Մահմեդական եղբայրներին» աջակցությունը:

Չնայած դրան, Օբամայի վարչակազմն ընդունում է «Մահմեդական եղբայրներին» որպես «օրինական խաղացող» նորածին «եգիպտական ժողովրդավարության» ջունգլիներում:

Wikileaks-ի կողմից հրապարակված մեկ այլ հեռագրում Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բին Զայադ էլ Նահյանը նախազգուշացրել է հակաահաբեկչության հարցերով ամերիկյան փորձագետներին «Մահմեդական եղբայրների» կողմից լավ կազմակերպված կառույցներով պետություններում ընտրություններ անցկացնելու վտանգների մասին»:

Օբաման նախընտրում է նախազգուշացումներին չարձագանքել մինչև իսլամական աշխարհում «ազատագրական հեղափոխությունների» հետագա ալիքը, հաղորդում է MIGNews.com-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---