4 մարտի 2011 - 12:01 AMT
ԵԱՀԿ-ն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել լրագրողներին ահաբեկելը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին հինգշաբթի օրը մի քանի լրագրողների ձերբակալության պատճառով և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրանց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

Մամուլի ազատության հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հաղորդել է, որ ԵԱՀԿ-ն կոչ է անում թուրքական կառավարությանը դադարեցնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ահաբեկելը և նրանց հասցեին սպառնալիքները:

Հինգշաբթի օրն Անկարայում և Ստամբուլում ժամանակ 2003-ին կառավարության դեմ ենթադրվող դավադրության գործի հետաքննության հետ կապված ոստիկանության արշավի ժամանակ ձերբակալվել են տասնյակ մարդիկ, նրանց մեծամասնությունը եղել են լրագրողներ: