Մարտի 5-ին Հայաստանը երգ կընտրի «Եվրատեսիլ-2011»-ի համար

Մարտի 5-ին Հայաստանը երգ կընտրի «Եվրատեսիլ-2011»-ի համար

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Հայաստանը կընտրի այն երգը, որով երգչուհի Էմմին կներկայացնի երկիրը «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում: Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում Էմմի կատարմամբ կհնչեն «Boom-Boom», «Good Bye», «Ayo» և «Hi» երգերը: Վերը նշված երգերից լավագույնը կընտրվի SMS-քվեարկությամբ և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ` 50/50 հարաբերությամբ:

Հեռուստահաղորդման հեռարձակումը կմեկնարկի մարտի 5-ին` տեղական ժամանակով 21:30-ին: Մայիսի 10-ին հայ երգչուհի Էմմին վիճակահանության համաձայն կմասնակցի «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչին: Նույն օրը ելույթ կունենան նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Սերբիայի, Սան-Մարինոյի և այլ երկրների մասնակիցները:

«Եվրատեսիլ-2011» 56-րդ մրցույթը տեղի կունենա 2011 թվականի մայիսի 10-ից 14-ը գերմանական Դյուսելդորֆ քաղաքում: Երկու կիսաեզրափակիչների ամսաթվեր են դարձել 2011 թվականի մայիսի 10-ն ու 12-ը, եզրափակիչը նախատեսված է մայիսի 14-ին: Այս տարի եզրափակչում կմրցեն 25 երկրներ, ընդ որում երկար ընդմիջումից հետո մրցույթին կմասնակցեն Իտալիայի, Սան-Մարինոյի և Ավստրիայի ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---