Ադրբեջանի իշխանությունները վախենում են «արաբական սցենարի» կրկնությունից. զորքերը հավաքվում են Բաքվում

Ադրբեջանի իշխանությունները վախենում են «արաբական սցենարի» կրկնությունից. զորքերը հավաքվում են Բաքվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զորքերը հավաքվում են Բաքվում:Ինչպես գրում է ադրբեջանական «Yeni Musavat» թերթը, այդ փաստը պայմանավորված է Ադրբեջանում բողոքի զանգվածային ցույցերի հնարավոր սկսվելու հետ կապված երկրի իշխանությունների լուրջ մտահոգությամբ: Ինքնին Բաքվում պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության, ազգային անվտանգության նախարարության, նախագահական գվարդիայի և ՌՕՈՒ զորամասերը ռազմական պատրաստության վիճակի են բերվում: Ինչպես գրում է թերթը, վերջերս Բաքվում զորամասերի զինծառայողներին թույլ չեն տալիս արձակուրդ գնալ:

Իշխանությունները լրջորեն մտահոգված են նաև Facebook-ում «Մարտի 11` Մեծ ժողովրդական օր» խմբի ստեղծմամբ, որը բաքվեցիներին կոչ է անում մասնակցել մարտի 11-ին ծրագրված բողոքի ակցիային: Արդեն ավելի քան 20 հազար օգտվողներ միացել են այդ խմբին:

Իսկ մարտի 12-ին Բաքվում ծրագրված է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության բողոքի ակցիան:

Ադրբեջանի մայրաքաղաքում իշխանությունների այս գործողությունները գնահատում են որպես ապստամբությունը ճնշելու նախապատրաստություն: Ու թեև որոշ փորձագետներ գտնում են, որ ադրբեջանական իշխանություններն իզուր են անհանգստանում, բոլոր իրադարձությունները, գրում է «Yeni Musavat»-ը, ցույց են տալիս, որ Ադրբեջանում լուրջ իրադարձությունների են պատրաստվում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---