ՀԺԱՄ. Ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարումը հակասում է ՀՀ օրենքներին

PanARMENIAN.Net - «Մենք խստորեն դատապարտում ենք 2011թ. մարտի 3-ին ոստիկանության ուժերի կողմից «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, ինչպես նաև մյուս խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված հակաօրինական գործողությունները»,- ասվում է Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության հայտարարության մեջ: Կուսակցությունը ժողովրդավարության կարևորագույն հիմքերից մեկը քաղաքացիների խոսքի ազատությունն է համարում, «որը կարող է դրսևորվել նաև խաղաղ ցույցերի և հանրահավաքների միջոցով»: «Ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարումը ոչ միայն հակասում է ՀՀ օրենքներին, այլև խոչընդոտում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և ժողովրդավարության կայացմանը: ՀԺԱՄ կուսակցությունը սթափության կոչ է անում բոլոր պատկան մարմիններին և հույս հայտնում, որ միջադեպը կդառնա նրանց քննության առարկա, իսկ բոլոր մեղավորները կարժանանան խստագույն պատիժների»,- ՀԺԱՄ ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---