Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիա է ստեղծվել

PanARMENIAN.Net - 2010 թվականի նոյեմբերին Մոսկվայի առաջատար բուհերի հայկական ուսանողական համայնքների ներկայացուցիչների համար միասնական կազմակերպության ստեղծման մասին որոշում ընդունվեց, որի արդյունքը դարձավ մարտի 4-ին ՄՄՀՊԻ Հայկական միության նախագահ Հենրի Սարդարյանի գլխավորությամբ Ասոցիացիայի ստեղծումը: Կազմակերպության մեջ մտնում են այնպիսի բուհերի ուսանողներ, ինչպիսիք են ՌԴ կառավարությանն առընթեր ՖԱ, ՌԴ նախագահին առընթեր ԺՏ և ՊԾՌԱ, ՏԲԴ – ԱՀՀ, Օ.Ե. Կուտաֆինի անվ. ՄՊԻԱ, Պլեխանովի անվ. ՌՏՀ, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ(հ), ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական Ակադեմիան, ՌՊՀՀ, ՄՊԼՀ, ՄՄԱՊՀ, Պիրոգովի անվ. ՌՊԲՀ, ՄՊՀ` որպես դիտորդ:

Հանդիպման ընթացքում ընդունվեց կանոնադրությունը, որտեղ շարադրված են հիմնական դրույթները, մասնակիցների կազմը, կանոնները, ինչպես նաև կառուցվածքն ու իրավակազմակերպչական ձևը: Դրանից բացի ստորագրվեց հուշագիր: Այդ փաստաթղթերը ծրագրվում է մոտ ժամանակներս գրանցել ՌԴ Արդարադատության նախարարությունում: Կազմակերպման նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումն ու բարեկամական հարաբերությունների ամրապնդումն է, Մոսկվայի հայ երիտասարդության համախմբումը, ուսանողների ակտիվ հասարակական գործունեության համար պայմանների ստեղծումը:

Յուրաքանչյուր բաժին պարտավոր է մեկ տարվա միջոցառումների ծրագիր մշակել, որն ընդհանուր քվեարկության կառաջադրվի, դրա ընդունումից հետո կկազմվի կազմակերպության բյուջեն, հաղորդում է Ասոցիացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---