Բաքուն աբսուրդի է հասել. Ադրբեջանում արգելել են մի ֆիլմ, որտեղ հայերը ներկայացված են դրական կողմից

Բաքուն աբսուրդի է հասել. Ադրբեջանում արգելել են մի ֆիլմ, որտեղ հայերը ներկայացված են դրական կողմից

PanARMENIAN.Net - «Մի հարավային քաղաքում» կինոնկարից հետո Ադրբեջանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Էլդար Գուլիևի ևս մեկ ֆիլմ է արգելվել: Խոսքը «Պատանդ» ֆիլմի մասին է: Վարկածներից մեկի համաձայն, այդ ֆիլմի ցուցադրությունն արգելել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Մեկ այլ վարկածի համաձայն, ֆիլմի սյուժետային գիծը դուր չի եկել ղեկավարությանը. հայերն այդ ֆիլմում ներկայանում են դրական կողմից, ինչը չէր կարող միանշանակ ընդունվել, հաղորդում է AZE.az-ը` հղում կատարելով ANS TV-ին:

Կարելի է ասել, որ Ադրբեջանում պաշտոնական քարոզչությունը հասավ իր նպատակին. հայերն այդ երկրում ընկալվում են որպես թշնամիներ, որոնք ոչ մի դրական բան չեն կարող ունենալ: Ադրբեջանի ո'չ մշակույթի նախարարությունը, ո'չ էլ ղեկավարությունն իր նոր արգելքով ոչ մի նոր բան չարեց, պարզապես հերթական անգամ հաստատեց, որ Բաքվի հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով, քաղաքակիրթ մեթոդներն այնտեղ կիրառելի չեն:

Ամենահետաքրքիրն այն է, որ ռեժիսորը հայտարարել է, թե ինքն է ցուցադրությունից հանել ֆիլմն ու իր որոշումը բացատրել երկրում կինոթատրոնների բացակայությամբ: Ֆիլմը, ի դեպ, նվիրված է Արցախյան պատերազմին: Ֆիլմի սյուժեի համաձայն, ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի Քերիմը հայերի պատանդն է դառնում: Գյուղի բնակիչների որոշմամբ, փոխանակում կատարելու համար Քերիմի կնոջը հայ պատանդ է հանձնվում: Որոշ ժամանակ անց կինն իր համար բացահայտում է, որ հայը նույնպես մարդկային որակներով է օժտված: Հենց դա էլ պաշտոնական Բաքուն չի կարող ներել ռեժիսորին. նա հային ներկայացրել է որպես մարդ, այլ ոչ թե մի կերպար, որն արդեն 20 տարի համառորեն սերմանվում է զանգվածային գիտակցության մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---