11 մարտի 2011 - 12:19 AMT
Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքում համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ բոլոր ուժերի համախմբումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Փարիզում հանդիպում է ունեցել Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանի հետ:

Ինչպես հայտնում է Արցախաի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են եվրոպական երկրներում արցախյան հիմնախնդրի ճշմարտացի լուսաբանման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքում համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ բոլոր հայկական քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների համախմբման ու Հայրենիքի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը` այն համարելով համազգային նպատակների հասնելու լավագույն միջոցներից մեկը:

Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: