Լուչան Բուտեի կարծիքով, Աբրահամը «Super Six»-ի կիսաեզրափակչում չի կարողանա հաղթել Ուորդին

Լուչան Բուտեի կարծիքով, Աբրահամը «Super Six»-ի կիսաեզրափակչում չի կարողանա հաղթել Ուորդին

PanARMENIAN.Net - Լուչան Բուտեն, որը մարտի 19-ին Մոնրեալում (Կանադա) պետք է Բրահան Մագիի դեմ պայքարում պաշտպանի չեմպիոնական տիտղոսը, պատմել է այն մասին, թե ում է տեսնում «Super Six» մրցաշարի եզրափակչում:

«Ես հետևում եմ մրցաշարին ամենասկզբից: Ես բռնցքամարտի մեծ երկրպագու եմ, իսկ այդ մրցաշարն անցկացվում է իմ քաշային կարգում: Կիսաեզրափակիչների բոլոր 4 մասնակիցները շատ լավն են: Ես հարգում եմ նրանց բոլորին, բայց եթե դատելու լինենք Արթուր Աբրահամի վերջին ելույթից, նա չունի այն խնդիրների լուծումները, որոնք կարող է նրա համար ստեղծել Անդրե Ուորդը: «Super Six» մրցաշարի եզրափակչում ես տեսնում եմ Կարլ Ֆրոչին և Անդրե Ուորդին: Կարծում եմ, որ դա հիանալի մարտ է լինելու»,- բռնցքամարտիկի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն:

Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ մենամարտը կայանալու է մայիսի 14-ին Օքլենդում (ԱՄՆ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---