Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին այսօր ուղերձներ է հղել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնցում մերժել է նրանց «անօրինական միջամտությունը» իր երկրի ներքին գործերին ՄԱԿ ԱԽ հովանու ներքո:
Տրիպոլիում կայացած մամլո ասուլիսում Լիբիայի ԱԳՆ ներկայացուցիչ Իբրահիմ Մուսան լրագրողներին ընթերցել է առաջնորդի նամակն` ուղղված Բարաք Օբամային, որում Քաֆադին ընդգծել է 1973 բանաձևի անընդունելիությունը և հայտարարել, որ պատերազմ չի մղում սեփական ժողովրդի դեմ, այլ պաշտպանում է Լիբիան «Ալ Քաիդայի» գրոհայիններից, հաղորդում է Bernama.com-ը:
Փետրվարի 15-ից Լիբիայում շարունակվում են Քադաֆիի ռեժիմի դեմ զանգվածային ելույթները, որը երկիրը կառավարում է ավելի քան 40 տարի: