Այս տարի «Թատրոն-X» փառատոնին կմասնակցեն ավելի քան 30 թատրոններ և թատերախմբեր

PanARMENIAN.Net - «Թատրոն-X» 4-րդ հանրապետական թատերական փառատոնին մասնակցելու են մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 30 թատրոններ և թատերախմբեր, մամլո ասուլիսում հայտնել է փառատոնի նախագահ Արա Խզմալյանը: «2007-ին հիմնված փառատոնին սկզբից մասնակցում էր ընդամենը 8 ներկայացում, իսկ այսօր` 31: Սա քանակական ձեռքբերում չէ, նշանակում է, որ մեր խնդիրները համընկնում են թատերական միջավայրի խնդիրների հետ, և այն հարցերը, որոնք մենք ցանկանում ենք լուծել, համընկնում են հասարակության պահանջների հետ, և որ ամենակարևորն է, Հայաստանի այն մարզերը, որտեղ կան թատրոններ, մասնակցում են մեր փառատոնին»,- ասել է նա:

Անցյալ տարի Արցախի Հանրապետությունից փառատոնին մասնակցել է Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի թատերախումբը, իսկ այս տարի մասնակցում է նաև Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնը:

Փառատոնն անցկացվում է «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն» կարգախոսով:

Փառատոնը մեկնարկում է մարտի 21-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում Խուան Խոսի Ալոնսո Միլյանայի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացումով: Երևանում փառատոնը տևելու է մինչև ապրիլի 12-ը, որից հետո շարունակվելու է Հայաստանի մարզերում: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 28-ին Պետական տիկնիկային թատրոնում, որտեղ հաղթողներին հանձնվելու են մրցանակներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---