Վաֆա Գուլուզադե. Հայկական զորքերը 1994թ. կարող էին հասնել Քուռ գետի ափերին

PanARMENIAN.Net - Եթե չլիներ աջակցությունն Արևմուտքի կողմից, հայկական զորքերը 1994թ. կգրավեին Ադրբեջանի տարածքի մեծ մասը: Այդ մասին գրում է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն ադրբեջանական «Ենի մուսավաթում» հրապարակած հոդվածում, որը նաև հասանելի է «Կովկաս-օնլայն» կայքում:

Ըստ Գուլուզադեի, հենց նավթի գործոնը վճռական եղավ 1994թ. մայիսին Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի կնքման ժամանակ: Նա հիշեցրել է, որ հակառակ դեպքում, հայկական զորքերը կհասնեին Քուռ գետի ափին ու Կյուրդամիրին Ադրբեջանի ամենակենտրոնում, ինչը կվտանգեր բուն Արդբեջանի գոյությունը: «Միայն ԱՄՆ-ի հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ թույլ չտվեց իրագործել այդ ծրագրերը»,-ասել է Գուլուզադեն:

Նա պնդում է, որ Ադրբեջանի էներգառեսուրսներն ու տարանցիկ հնարավորությունները պաշտպանեցին երկրի անկախությունը: «Եթե չլինեին ամերիկյան շահերը, ապա Ադրբեջանի անկախությունը ձևական կլիներ: Հենց նավթի գործոնն է ապահովում Ադրբեջանի նշանակությունմ արևմտյան պետությունների համար: «Ադրբեջանի նավթը, գազը, տարանցիկ ներուժը բարձրացնում են նրա դերը Արևմուտքի համար և թույլ են տալիս դիմակայել Ռուսաստանին»,-ասել է Գուլուզադեն՝ հավելելով, որ մեծ ինտեգրումը Արևմուտքի հետ միայն կամրապնդեր Բաքվի միջազգային դիրքերը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---