Անկարան ՆԱՏՕ-ի առջև պայմաններ է դնում Լիբիայում ռազմական գործողության հարցում

Անկարան ՆԱՏՕ-ի առջև պայմաններ է դնում Լիբիայում ռազմական գործողության հարցում

PanARMENIAN.Net - Անկարան կօժանդակի Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությանը, եթե այն չվերածվի այդ արաբական երկրի օկուպացիայի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք մի շարք պայմաններ ունենք Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությանը սատարելու համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի այն ավարտվի առավելագույնս կարճ ժամկետում: ՆԱՏՕ-ն պետք է Լիբիա մտնի ոչ թե հանուն ինչ-որ մեկին նավթ բաժանելու, այլ որպեսզի ցույց տա, որ Լիբիան լիբիացիներին է պատկանում»,- հայտնել է Էրդողանը, որն այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Կիրակի օրը կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդում Թուրքիան արգելափակեց Լիբիայի օդային տարածքում թռիչքներն արգելելու հարցի վերաբերյալ որոշման ընդունումը: Անկարան հանդես է գալիս այդ գոտում թռիչքների արգելումն ապահովելու գործում Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության դեմ, քանի որ դա նախատեսում է օդային հարվածներ հասցնել լիբիական տարածքին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---