2011 թվականի փետրվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունն ավելացել է 12,7%-ով

PanARMENIAN.Net - Օպերատիվ տվյալներով 2011 թվականի փետրվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $364,5 մլն` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 12,4%-ով: Ընդ որում, փետրվարին այդ ցուցանիշի աճը հունվարի համեմատ կազմել է 12,7%:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգայիյն վիճակագրական ծառայությունը, հաշվետու ժամանակահատվածում արտահանումը կազմել է $90 մլն` 2010-ի համեմատ ավելանալով 32%-ով, իսկ ներկրումը` $274 մլն` ավելանալով 7,2%-ով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2011թ. փետրվարին կազմել է $90 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---