Թուրք առաջնորդների հայտարարությունները ժողովրդավարության մասին, հորինվածք են, գտնում է Հիլդա Չոբոյանը

Թուրք առաջնորդների հայտարարությունները ժողովրդավարության մասին, հորինվածք են, գտնում է Հիլդա Չոբոյանը

PanARMENIAN.Net - Թուրք հրատարակիչ Ռագիպ Զարաքոլուն և նրա հանգուցյալ կինը՝ Այշեն բազմիցս են վիրավորանքների ենթարկվել ու նաև դատվել են Հայոց ցեղասպանության մասին գրքի հրատարակման համար: Այդ մասին ասվում է Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) հայտարարության մեջ: Զարաքոլուն Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիայի հիմնադիր անդամներից մեկն է: Նա մի քանի անգամ դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»: «Թուրքիայի հայտարարությունները ժողովրդավարացման ուղղությամբ դրական փոփոխությունների մասին, ուղղակի հորինված են»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը:

EAFJD բազմիցս է զգուշացրել ԵՄ-ին մտավորականներին և լրագրողներին 301 հոդվածով դատապարտելու մասին: Քվեարկելով Եվրախորհրդարանում Օօմեն-Ռյույտենի զեկույցի օգտին, Եվրախորհրդարանը սատարեց Թուրքիային հանցագործությունը մերժելու հարցում: Ֆեդերացիան գտնում է, որ Եվրախորհրդարանը «չկարողացավ ճիշտ ազդակ հաղորդել այդ երկրին Հայոց ցեղասպանության հարցում՝ արջի ծառայություն մատուցելով Թուրքիային այն դեպքում, երբ թուրք մտավորականությունը ստիպված է մեծ ռիսկի գնալ՝ ձերբազատվելու համար մերժողական քաղաքականությունից»,-ասել է Չոբոյանը:

Մարտի 10-ին Ստամբուլի դատարանը 20 հազար թուրքական լիր տուգանք սահմանեց Ռագիպ Զարաքոլուի համար՝ քրդերի մասին գիրք հրատարակելու համար: Գրքի հեղինակ Մեհմեդ Գյուլերը դատապարտվեց 1,3 տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---