23 մարտի 2011 - 11:46 AMT
Եվրոպայի առաջնության առաջին տուրում հայաստանցի 7 շախմատիստներ հաղթանակ են տարել

Մարտի 22-ին ֆրանսիական Էքս-լը-Բենում տեղի է ունեցել Եվրոպայի շախմատի 12-րդ անհատական առաջնության առաջին տուրը: Հայաստանի 8 ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորայնը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Վլադիմիր Հակոբյանը միավորները կիսել է մրցակցի հետ:

Առաջին տուրից հետո հայ գրոսմայստերներից հետո ամենաբարձր տեղում է Սարգսյանը, նա 11-րդ հորիզոնականում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), որը Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 113 700 եվրո, չեմպիոնը կստանա 20 000, երկրորդ մրցանակակիրը՝ 15 000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 11 000 եվրո: 23 լավագույն մասնակիցները իրավունք կստանան խաղալու Աշխարհի գավաթի հաջորդ առաջնությունում: