ՀՅԴ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ետ կանչել Արձանագրությունների տակ դրված ստորագրությունը24 մարտի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է մինչև ապրիլի 24-ը ետ կանչի Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Հայաստանը չպետք է հապաղի այդ հարցում, քանի որ այդ փաստաթղթերը հնարավորություն են տալիս Թուրքիային միջամտել ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: «Ապրիլի 24-ի շեմին թուրքական կառավարությունը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ՝ թույլ չտալու համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում, իսկ հայկական կողմը ոչ մի բան չի ձեռնարկում այդ ուղղությամբ: ՀՀ նախագահը, հայտարարելով Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, չի նշել այն ժամկետը, թե երբ է Հայաստանը ետ կանչելու իր ստորագրությունը: Մենք գտնում ենք, որ այդ ժամանակն արդեն եկել է և այժմ հարկավոր է վերջնականապես դադարեցնել այդ գործընթացը»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, հունիսի 12-ին կայանալիք խորհդարանական ընտրությունները Թուրքիայում ոչ մի ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական գործընթացի վրա, և ընտրություններից հետո Հայաստանի հետ հարաբերությունները հազիվ թե առաջին պլան դուրս գան: «Քանի դեռ Հայաստանը ետ չի կանչել իր ստորագրությունը, հայ-թուրքական գործընթացի միջնորդներн Արձանագրությունները վավերացնելու հույս ունեն»,-ասել է Մանոյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |