MetroPOLL-ի հարցում. Թուրքիայի բնակչության շուրջ հիսուն տոկոսը չի հավատում խոսքի ազատությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի բնակիչների շուրջ 50 տոկոսը կարծում է, որ լրագրողները և գրողները չեն կարող ազատ արտահայտել իրենց կարծիքը: Այդ մասին վկայում են MetroPOLL Ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի հարցման արդյունքները:

Կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայի 31 գավառների 1532 մարդկանց շարքում:

Հարցվածների 75.3 տոկոսը նախապատվությունը տվել է միակուսակցական կառավարմանը, 17 տոկոսը` կոալիցիոն կառավարությանը: Հարցվածների մեծամասնությունը` 78.1 տոկոս, կողմ է, որպեսզի կանայք հիջաբ կրեն, 19.5 տոկոսը` դեմ:

Հարցվածների ավելի քան 56 տոկոսը համոզված է, որ Թուրքիայի աշխարհիկ իշխանությանը ոչինչ չի սպառնում, 36.9 տոկոսը համարում է, որ աշխարհիկությունը վտանգի տակ է, գրում է Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա