25 մարտի 2011 - 15:25 AMT
Բաքուն մեղադրում է Թեհրանին Ադրբեջանի շահերի անտեսման ու արհամարհական վերաբերմունքի մեջ

Պաշտոնական Բաքուն ճիշտ որոշում է կայացրել`Իրանում Նովրուզի առիթով կազմակերպված տոնակատարություններին նախագահի մակարդակով չմասնակցելու հետ կապված և այնտեղ ուղարկել երկրի փոխվարչապետին, կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը:

«Նովրուզի տոնակատարությանը Հայաստանի նախագահին Իրան հրավիրելն անբարյացակամ ժեստ է Ադրբեջանի նկատմամբ, որը չի ծառայում երկկողմ հարաբերությունների ամրապնդման մեր շահերին: Նման արարքն Ադրբեջանի նկատմամբ անհարգալից և արհամարհական վերաբերմունքի դրսևորում է»,- ասել է Սադիխովը, գրում է Salam News-ը: