«Արտավազդը» չխուսափեց սկանդալներից. մրցանակը հանձնվել է «ծանոթության» սկզբունքով

«Արտավազդը» չխուսափեց սկանդալներից. մրցանակը հանձնվել է «ծանոթության» սկզբունքով

PanARMENIAN.Net - Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին:

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը զերծ չմնաց սկանդալներից: Թատերական քննադատներից ու մասնակիցներից շատերը վրդովված լքեցին դահլիճը մինչ արարողության ավարտը, իսկ մնացածները խիստ քննադատության ենթարկեցին մրցանակաբաշխությունը սուբյեկտիվության համար. մրցանակներից շատերը հանձնվում էին ոչ թե իրական վաստակի ու նվաճումների համար, այլ «բարեկամական կապերի» սկզբունքով: Մրցանակակիրներ դարձան Հայաստանի անվանի թատերական գործիչների երեխաները, իսկ ժյուրիի անդամներից մեկն էր Արա Երնջակյանի դուստրը՝ Լուսինեն, ինչը դժգոհություն առաջացրեց թատերական գործիչների շրջանում, որոնք համամիտ չէին այն փատի հետ, որ երեկվա ուսանողը դատում է արդեն կայացած գործիչների գործունեությունը:

Միակ որոշումը, որից գոհ էին բոլորը, մրցանակի շնորհումն էր Մարտին Վարդազարյանին «Համազգային» թատրոնի «Կայարան» ներկայացման երաժշտության համար: Շատերը վրդովված էին նաև այն փաստով, որ «Լավագույն ռեժիսորի» կոչմանն արժանացավ Վահե Շահվերդյանը (Հ. Աբելյանի անվան դրամատիակական թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Մարիամ Ղազանչյանը (Պատանի հանդիսատեսի թատրոն), «Լավագույն երիտասարդ դերասան»` Յուրի Իգիթխանյանը (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), Նարեկ Ներսիսյան (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» դարձավ Լիլի Էլբակյանը (Էդգար էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն): «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակներ ստացան Արմեն Մելիքսետյանը (Համազգային թատրոն), Շուշան Գևորգյանը (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն)

«Լավագույն տղամարդ դերակատար» ճանաչվեցին Հրաչյա Հարությունյանը (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), Հակոբ Ազիզյանը (Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն)

«Լավագույն կին դերակատար» ճանաչվեցին նույնպես միանգամից երկու դերասանուհի՝ Էվելինա Շահիրյանը (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), Աննա Բալանդինան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն) «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը շնորհվեց Արման Ղազարյանին (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), Արա Մաթևոսյանին (Պատանի հանդիսատեսի թաթրոն) «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակի արժանացավ Լուսինե Կիրակոսյանը (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն) «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթել են Դավիթ Մինասյանը (Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոն), Անժելա Գալստյանը (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն) «Լավագույն ներկայացում» են ճանաչվել Արմեն Խանդիկյանի (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), Մարիո Կոռադիի`(Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) բեմադրությունները:

Խորեն Աբրահամյանի անվան մրցանակի արժանացավ Արմեն Մարությանը (Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոն):

«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» մրցանակներ ստացան Կամո Հովհաննիսյանը, Գրետա Գալստյանը, Էմանուիլ Արաքսման-Մանուկյանը, Քաջազնունի Գյուրջինյանը:

«Հայաստանի թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ» են ստացել Աիդա Հովհաննիսյանը, Գուրգեն Գադաչիկը, Սամվել Խաչատրյանը, Հայկ Մնացականյանը, Յուրի Էլոյանը, Ռոբերտ Հարությունյանը:

«Ժյուրիի հատուկ որոշմամբ»` «Արտավազդ» մրցանակի արժանացան «Աիդայի» բեմադրիչ Ավետիս Բարսեղյանը և օպերայի մեներգիչ Գևորգ Հակոբյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---