Պաշտոնական տվյալներով, Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվն արդեն գերազանցել է 11 հազարը

Պաշտոնական տվյալներով, Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվն արդեն գերազանցել է 11 հազարը

PanARMENIAN.Net - Ճապոնիայում երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի արդյունքում զոհվել են ավելի քան 11 հազար մարդ: Այդպիսին են վերջին տվյալները, որոնք բերում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը:

Ոստիկանության պաշտոնական հաշվարկներով, երկուշաբթի օրվա` մարտի 28-ի երեկոյան զոհերի թիվը կազմում է 11 004 մարդ: Եվս 17 339 մարդ անհետ կորածների ցուցակում են: Այսպիսով, Ճապոնիայում տարերային աղետի հարվածին զոհ են գնացել 28 343 մարդ: Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան, նրանց տեղակայել են ժամանակավոր ապաստարաններում, որոնք կազմակերպվել են իշխանությունների կողմից, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---