Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրտազալիևը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ

PanARMENIAN.Net - Դորտմունդում Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջին օրը Հայաստանի հավաքականի անդամներից 74կգ քաշային կարգում մեդալ նվաճեց Մուսա Մուրտազալիևը:

Հայաստանը ներկայացնող ըմբիշը եզրափակչում հանդիպեց Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դենիս Ցարգուշի (Ռուսաստան) հետ: Մուրտազալիևը երկու շրջաններում չկարողացավ միավոր նվաճել, 2:0 ընդհանուր հաշվով զիջեց և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Եվրոպայի առաջնությունում Մուրտազալիևն իր ելույթը սկսեց 1/8 եզրափակչից և հաղթեց Ալբերտո Նավարո Մարտինեսին (Իսպանիա), Կիրիլ Տերզիևին (Բուլղարիա) և Դավիթ Խուցիշվիլիին (Վրաստան):

Սա Մուրտազալիևի առաջին մեդալն էր Հայաստանի հավաքականի կազմում չափահասների առաջնությունների շարքում:

Մարտի 29-ին հայաստանցի ազատ ոճայիններից ելույթ ունեցան նաև Աշոտ Տերտերյանը (60կգ ք/կ) և Էդգար Ենոքյանը (96կգ ք/կ): Ենոքյանը 1/4 եզրափակչում պարտություն կրեց, սակայն այն բանի շնորհիվ, որ նրա մրցակիցը հասավ մինչև եզրափակիչ, ինքն իրավունք ստացավ պայքարելու երկրորդ բրոնզե մեդալի համար: Սակայն այստեղ նա պարտություն կրեց Նիկոլայ Չեբանից (Մոլդովա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---