Ֆինլանդիան պատրաստ է օգնել Թուրքիայի «ամուսնությանը Եվրամիության հետ»

Ֆինլանդիան պատրաստ է օգնել Թուրքիայի «ամուսնությանը Եվրամիության հետ»

PanARMENIAN.Net - Ֆինլանդիան սատարում է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին, հայտարարել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: Ամփոփիչ մամլո ասուլիսում Ֆինլանդիայի ու Թուրքիայի նախագահներ Տարյա Հալոնենը և Աբդուլլահ Գյուլը պատմեցին, որ իրենց քննարկումների կենտրոնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցն էր, ինչպես նաև թուրքա-ֆինական հարաբերությունները, հայտնում է YLE.fi-ն:

Նախագահ Հալոնենը համեմատել է Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ձգտումը ամուսնության հետ: «Այժմ կարևոր չէ, թե երբ կլինի հարսանիքը, կարևորն այն է, թե ինչպիսին կլինի ԵՄ-ի ու Թուրքիայի ամուսնությունը»,-ասել է նախագահ Հալոնենը: Հալոնենը հավելել է, որ ԵՄ-ի ներսում հարկավոր է պարզել, թե ինչու են որոշ երկրներ դեմ Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ հուսով է, թե Թուրքիան «ոգեշնչման աղբյուր կհանդիսանա» այլ մահմեդական երկրների համար: «Թուրքիան նմանակման օրինակ չէ մյուս երկրների համար, սակայն մահմեդական երկրները կարող են շատ բան Թուրքիայից վերցնել այն հարցերում, որոնք վերաբերում են եվրոպական արժեքներին ու ազատ շուկային»,-ասել է Գյուլը:

Թուրքիան ունի ԵՄ թեկնածուի պաշտոնական կարգավիճակ, սակայն նրա անդամակցությանը դեմ են ԵՄ-ի առաջատարներ Ֆրանսիան ու Գերմանիան: Բանակցությունները կարող են ձգվել 10-15 տարի: Բանակցությունները փակուղի են մտել Կիպրոսի շուրջ բանակցությունների պատճառով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---