Իսլամը տեղ չունի գերմանական պատմության մեջ, հայտարարել է ՆԳՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Իսլամը տեղ չունի գերմանական պատմության մեջ: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ ներքին գործերի նոր նախարար Հանց Պետեր Ֆրիդրիխը: Նախարարը նաև պահաջել է, որպեսզի իսլամական համայնքի առաջնորդները «արմատախիլ անեն ծայրահեղականությունը»:

Ամսվա սկզբին Ֆրիդրիխը հրատարակել է հրահանգ, որը պահանջում է մահմեդական համայնքի ղեկավարներից տեղեկացնել արմատական իմամների մասին, որոնք մզկիթներում զրույցներում և քարոզներում ջիհադ են քարոզում: Մահմեդականների վրդովմունքը ոչ մի ազդեցություն չի թողել նախարարի վրա: ARD ալիքին տված հարցազրույցում նա ասել է. «Մեր երկրի, մեր պատմության և մշակույթի բնույթը հարյուրամյակների ընթացքում եղել և մնում է քրիստոնեական և արևմտյան», հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---