Շվեյցարիայի նախագահը Երևանում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Շվեյցարիայի նախագահը Երևանում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Միշլին Քալմի Ռեյը հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին, ծաղկեպսակ դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ` հավերժական կրակի մոտ: Շվեյցարիայի նախագահը ջրել է եղևնին, որը նա տնկել էր 2006-ին Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում, երբ նա Շվեյցարիայի ԱԳ նախարար էր: Հայկական կողմից Շվեյցարիայի նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---