Շվեյցարիային չեն գոհացնում հայ-շվեյցարական ապրանքաշրջանառության համեստ ծավալները

Շվեյցարիային չեն գոհացնում հայ-շվեյցարական ապրանքաշրջանառության համեստ ծավալները

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Շվեյցարիան ունեն անհրաժեշտ օրենսդրական հիմք երկկողմ հարաբերությունների ու համագործակցության զարգացման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյը: «Մեր երկու երկրները համագործակցությունը զարգացնելու ակտիվ կամք են դրսևորում: Մեր օրենսդրական դաշտը թույլ է տալիս զարգացնել երկկողմ համագործակցությունը, մասնավորապես, վերջերս պայմանագրեր կնքվեցին համատեղ ներդրումների պաշտպանության, ինչպես նաև օդային տրանսպորտի մասին: Մենք լավ տնտեսական հարաբերություններ ունենք, սակայն, ապրանքաշրջանառության ծավալները համեստ են»,-ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը:

Միշլին Քալմի Ռեյը հույս է հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կողմերի միջև կխորանա, գոհունակությամբ նշելով մայիսին ակնկալվող Հայաստանի նախագահի այցը Շվեյցարիա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---