Լայզա Մինելին, Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը իրենց ներկայությամբ կպատվեն Ազնավուրին նվիրված միջոցառումը

Լայզա Մինելին, Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը իրենց ներկայությամբ կպատվեն  Ազնավուրին նվիրված միջոցառումը

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Նյու Յորքում Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ տեղի կունենա Հայաստանի անկախության 20-ամյակին ու աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում:

Հանդիսավոր երեկոն կվարեն հայտնի երգչուհի ու դերասանուհի Լայզա Մինելին և դերասան Էրիկ Պողոսյանը: Երեկոյի պատվավոր հյուրերը կլինեն Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը, Ատոմ Էգոյանը, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի ու Ֆրանսիայի դեսպաններն ու այդ երկրների ներկայացուցիչները ՄԱԿ-ում:

Հանդիսավոր միջոցառման հասույթը կուղղվի Հայաստանի միայնակ տարեցներին, այդ թվում նաև Վանաձորի տարեցների տանը, որի հիմնադիրն է Ազնավուրը:

Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի Pour L’Armenie հիմնադրամի ու Հայ օգնության ֆոնդի համագործակցության 10 տարին: «Հիմնադրամն ու Ազնավուրը մեկ առաքելություն ունեն՝ օգնել Հայաստանին դառնալ բարգավաճ, ժողովրդավարական երկիր»,-ասել է ՀՕՖ-ի գործադիրր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, գրում է Mirror-Spectator թերթը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---