Լևոն Հայրապետյանը Հայաստան-Ռուսաստան խաղի ժամանակ վնասվածք է ստացել և 2 շաբաթ չի մասնակցի մարզումներին

Լևոն Հայրապետյանը Հայաստան-Ռուսաստան խաղի ժամանակ վնասվածք է ստացել և 2 շաբաթ չի մասնակցի մարզումներին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Լեխիա» լեհական ակումբի պաշտպան Լևոն Հայրապետյանը բաց է թողնելու 2 շաբաթ:

Ֆուտբոլիստը Հայաստան-Ռուսաստան հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել: Պաշտպանին 67-րդ րոպեին փոխարինել է Արտակ Եդիգարյանը:

«Վնասվածքը շատ ցավոտ է, բայց ոչ այդքան վտանգավոր, և մենք մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայրապետյանը ժամանակին վերադառնա «Լեխիայի» մարզումներին»,- «Լեխիայի» բժիշկի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Լեխիան» իր հաջորդ խաղն անցկացնելու է ապրիլի 1-ին Լեհաստանի առաջնությունում «ԳԿՍ»-ի դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---