31 մարտի 2011 - 17:31 AMT
Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ

2010-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Փյունիկի» մամլո քարտուղար Վահան Դանիելյանը:

Պայմանագիրը ստորագրվել է 3 տարով, պայմանագրով նախատեսված գումարի չափը չի հաղորդվում: Ապրիլի 1-ին ֆուտբոլիստը մեկնելու է Դոնեցկ:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Մետալուրգը» 26 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը և հաջորդ խաղում ապրիլի 2-ին խաղալու է «Դնեպրի» հետ: