Պարզվել է, որ Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերված «ռումբը» ռումբ չէր

PanARMENIAN.Net - Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը հերքել է պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին տեղեկատվությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ ռումբի մասին հայտնել էլ «Գրուզիա օնլայնը», հղում անելով Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցների վրա:

Թբիլիսիի կենտրոնում՝ Բարնովի փողոցում, ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Նախկինում հաղորդվել է, որ այնտեղ կասկածելի փաթեթ է ստացվել, որտեղ, հավանաբար, ռումբ է գտնվում:

GHN-ն հայտնում է, որ մոտակա տների բնակիչները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով: Դեպքի վայրում աշխատում են սակրավորները, սակայն, հայտանաբերել են արդյոք նրանք պայթուցիկ սարք, թե ոչ, հայտնի չէ:

Մարտի 31-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քութաիսի քաղաքում ոստիկանությունը երկու ահաբեկչություն է կանխել՝ պայթյունները քաղաքապետարանում ու Արդարադատության տանը:

Ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել են Զուգդիդիիի երկու բնակիչներ: ՆԳՆ-ն պաշտոնական մեկնաբանություն չի արել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---