Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյն անձամբ բացեց իր երկրի դեսպանատունը Հայաստանում31 մարտի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեյցարիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միշլին Քալմի-Ռեյը Երևանում բացեցին Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը: Ելույթ ունենալով դեսպանատան բացմանը` նախագահ Միշլին Քալմի-Ռեյը նշեց, որ շուտով կլրանա հայ-շվեյցարական հարաբերությունների 20 տարին, և բնական է, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն է բացվում: «Մենք վստահ ենք, որ դեսպանատան բացումը կնպաստի մեր ժողովուրդների միջև նոր կապերին: Շվեյցարիայի կառավարության համար կարևոր է նոր հարաբերությունների հաստատումը Եվրասիայի պետությունների հետ, հատկապես այնպիսի տարածաշրջանի, ինչպիսին է Հարավային Կովկասը»,- ընդգծեց Միշլին Քալմի-Ռեյը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին շեշտեց, որ հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրի նշանակումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան վկայում է, թե որքան է Հայաստանը կարևորում իր հարաբերությունները Շվեյցարիայի հետ: Նա նշեց նաև, որ հայ-շվեյցարական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են վերջին տարիներին, իսկ այս օրը կմտնի հայ-շվեյցարական բարեկամության պատմության մեջ: Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կոնստանտին Օբոլենսկին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |