Հայաստանի կառավարությունը 200 մլն դրամով կսուբսիդավորի գյուղատնտեսության ոլորտը

Հայաստանի կառավարությունը 200 մլն դրամով կսուբսիդավորի գյուղատնտեսության ոլորտը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մարտի 31-ին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը տեղի է ունեցած արտագնա նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշում է ընդունել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 200 000 հազար դրամ հատկացնելու մասին: Հատկացման նպատակն է ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները 4 տոկոսային կետին համարժեք չափով սուբսիդավորումը։

Ինչպես հաղորդում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը միջոցներ է հատկացնում երեք ծրագրի համար։ Առաջինով աջակցություն է ստանում օրգանիկ պարարտանյութ արտադրող ազգային ընկերությունը, որն այս տարի պատրաստ է բավարարել դրա պահանջարկի կեսը։ ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, երկրորդ ծրագիրն առևտրային բանկերի միջոցով գյուղացիներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումն է։ Երրորդով մի քանի մարզերի հատկացվել է 100 մլն դրամ, և այդ գումարն արդեն իսկ օգտագործվել է. պայմանագիր է ստորագրել 200 տնտեսություն։ «Պետությունը շարունակելու է այս ծրագիրը»,- ընդգծել է վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---