Երևանում ցուցադրվում է առաջին համատեղ հայ-ռուսական «Կուկարաչա» 3D ֆիլմը 6 ապրիլի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր ժամը 20։00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա առաջին հայ-ռուսական համատեղ լիարժեք եռաչափ ֆիլմի (3D)՝ «Կուկարաչա»-ի շնորհանդեսը։ Ֆիլմը ստեղծվել է «TouchFX» անիմացիոն ստուդիայի և «Paradise» ընկերության կողմից։ «Կուկարաչա»-ի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 4 տարի։ Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Մոսկվայում մարտի 24-ին և մեկ շաբաթվա ընթացքում արդեն 1 միլիոն դոլարի շահույթ է բերել։ Իսկ ընդհանուր Ֆիլմի ստեղծման աշխատանքների վրա ծախսվել է 4,5 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացրեցին լրագրողներին այսօր հրավիրված ասուլիսում «TouchFX» անիմացիոն ստուդիայի տնօրեն և ֆիլմի պրոդյուսեր Վահե Սարգսյանը և «TouchFX»-ի տեխնիկական տնօրեն Վարդան Կարապետյանը։ «Սա առաջին լիարժեք 3D ֆիլմն է, այն իր մեջ ներառում է եռաչափ ֆիլմերի բոլոր տեխնիկական ատրիբուտները։ Երբ մենք նոր սկսեցինք աշխատել ֆիլմի վրա, շատերը թերահավատ էին այն առումով, թե կկարողանանք արդյոք այն ավարտին հասցնել»,- ասաց Վահե Սարգսյանը։ «Կուկարաչա» ֆիլմը խավարասերների մասին է։ Այն սիրո, ընկերության և հաղթանակի մասին է։ Ինչպես նշեց Վահե Սարգսյանը, ֆիլմը ցույց է տալիս, որ անգամ խավարասերները կարող են բարի լինել և պարտադիր չէ մարդու մասին դատել միայն արտաքինից։ Կուկարաչա անվանումը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «խարտյաշ խավարասեր»։ «Ինչպես ասում են ամենադժվարը սկսելն է։ Իրականում Հայաստանում կա լուրջ պոտենցիալ, լավ երիտասարդ մասնագետներ։ Հայաստանում կինոն նոր է շունչ առնում»,- ավելացրեց Վահե Սարգսյանը։ «Կուկարաչա» առաջին հայ-ռուսական համատեղ 3D Ֆիլմի տևողությունն է 77 րոպե, կինոթատրոններում այն կցուցադրվի 3 շաբաթ։ Տոմսերի գինը կլինի 1000-2000 դրամ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |