Ադրբեջանցի պատգամավորները մեղադրում են Բրայզային «հայամետ դիրքորոշում» ունենալու մեջ

Ադրբեջանցի պատգամավորները մեղադրում են Բրայզային «հայամետ դիրքորոշում» ունենալու մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պետք է փոփոխություններ կատարի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում իր դիրքորոշման մեջ, գտնում է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը: «ԱՄՆ դիրքորոշումն օդանավակայանի բացման հարցում հակասում է ոչ միայն որպես համանախագահ այդ երկրի պարտավորություններին, այլ նաև միջազգային կոնվենցիաներին»,-ասել է Գուլիևը:

«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի արտահայտությունները Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին, մեծ սխալ էին»,-գտնում է Ազայ Գուլիևը: «Բրայզան ասաց, որ ադրբեջանական ինքնաթիռները թռչում են Նախիջևան ՀՀ օդային տարածքով՝ ակնարկելով, որ Ադրբեջանը պետք է աչք փակի Ստեփանակերտի օդանավակայանի բացման վրա»,-ասել է Գուլիևը: Բրայզայի արտահայտությունների վերաբերյալ դժգոհություն է հայտնել նաև «Անա վեթեն» կուսակցության նախագահ Ֆազաիլ Աղամալին: «Բրայզան, որը նախկինում ԱՄՆ համանախագահն էր ԵԱՀԿ ՄԽ-ում, պետք է հրաժարվի իր հայամետ դիրքորոշումից: Հուսով եմ, որ այսուհետ նա նման արտահայտություններ չի անի»,-ասել է Աղամալին:

Պատգամավորն անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը շարունակի աշխատել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեմ: «Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ օդանավակայանը բացվի, որից իր նպատակների համար կօգտվի Հայաստանը»,-ասել է նա, հաղորդում է Salam News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---