11 ապրիլի 2011 - 11:30 AMT
Երուսաղեմում տեղի կունենա սիմպոզիում Հայոց ցեղասպանության թեմայով

Ապրիլի 28-ին Երուսաղեմի Ասիայի ու Աֆրիկայի ինստիտուտի հայագիտական ծրագրերի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի կունենա «Լռության ու հիշատակի պահը» սիմպոզիումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 96-ամյակին:

Սիմպոզիումը կազմակերպվել է պրոֆեսոր Մայքլ Սթոունի նախաձեռնությամբ: Սիմպոզիումին ներկա կգնտվեն Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ Երկրորդը, Երուսաղեմում ՀՀ հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, «Քադիմա» իշխող խորհրդարանական կուսակցության ղեկավար Զեև Էլկինը, ֆակուլտետի դեկան Ռեուվեն Ամիթայը:

«Ցեղասպանության զոհերի հիշատակի նշանակութունը ողջ մարդկության համար» հիմնական զեկույցով հանդես կգա պրոֆեսոր Իսրայել Չարնին: Պրոֆեսոր Էլիյահու Ռիխտերը հանդես կգա «Հիշողությունից մինչև կանխարգելում», իսկ Յոսա Բիվինը՝ «Ցեղասպանության նշանակությունն իմ ընտանիքում» զեկույցներով: