Նավթի գործոնը փոքր դեր չի խաղացել Մարաղայի ողբերգության մեջ, նշել է Լարիսա Ալավերդյանը

Նավթի գործոնը փոքր դեր չի խաղացել Մարաղայի ողբերգության մեջ, նշել է Լարիսա Ալավերդյանը

PanARMENIAN.Net - Մարաղա գյուղը, որը Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր գյուղերից մեկն էր, գտնվում էր Միր-Բաշիր քաղաքից 2 կմ հեռավորության վևա: Գյուղի տարածքով նավթատար էր անցնում: Մարաղայում հայերի կոտորածի ականատեսները գտնում են, որ նավթի գործոնը պակաս դեր չի խաղացել 1992թ. ապրիլի 10-ի ողբերգության մեջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որն այդ տարիներին գլխավորում էր «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպությունը: Նրա խոսքով, իր գլխավորած կազմակերպության տվյալների համաձայն, Ադրբեջանի կազմակերպած ջարդի արդյունքում այդ օրը գազանաբար սպանվել են 52 մարդ, 57-ը գերեվարվել են, որոնցից 9-ը երեխա էին: Այդ 57 գերիներից հաջողվել է վերադարձնել միայն 38-ին, 19-ի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:

Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ այդ ողբերգությունն Ադրբեջանի նորաստեղծ հանրապետության կողմից իրականացվող հակահայկական և այլատյացության քաղաքականության արդյունքն էր: «Այլատյացության քաղաքականությունն այդ տարիներին իրականացվում էր ամենաբարձր պետական մակարդակով»,- հայտնեց Ալավերդյանը:

1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը: Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ: Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև: Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար: Տվյալները հաստատվել են Helsinki Watch միջազգային իրավապահ կազմակերպության կողմից:

Մարաղայի ողբերգությունը ղարաբաղյան կողմից գնահատվում է որպես ցեղասպանության ամենասարսափելի օրինակներից մեկը:

Իր դաժանությամբ և բարբարոսությամբ այդ ողբերգությունը չի զիջում ոչ Սումգայիթին, ոչ Հատինին, ոչ 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Ցավոք սրտի, Մարաղայի ողբերգական դեպքերը չեն արտացոլվել արտասահմանյան մամուլում և մինչ օրս համաշխարհային հանրության կողմից արժանի գնահատականի չեն արժանացել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---