Չինաստանի Քաղբյուրոյի անդամ Լի Չանչունը պարգևատրվել է Բրյուսովի անվան համալսարանի մեդալով

Չինաստանի Քաղբյուրոյի անդամ Լի Չանչունը պարգևատրվել է Բրյուսովի անվան համալսարանի մեդալով

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կայացավ ԵՊԼՀ-ում Կոնֆուցիոսի անվան ինստիտուտի գործունեության երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունը, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ինչպես միջոցառման ընթացքում հայտնեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, Չանչունի այցը կնպաստի Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: «Հինգ տարվա ընթացքում չինարենը մեր համալսարանում դասավանդվել է որպես երկրորդ օտար լեզու, իսկ շուտով այն կդասավանդվի որպես առաջին օտար»,- ասաց Զոլյանը:

Սուրեն Զոլյանը նաև Լի Չանչունին պարգևատրեց ԵՊԼՀ ոսկե մեդալով: Միջոցառումը համերգային ծրագրով էր ուղեկցվում: Միջոցառումից հետո կայացավ Կոնֆուցիոսի կիսանդրիի հանդիսավոր բացումը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---