Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում Սարկոզին կսատարի Թուրքիային

Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում Սարկոզին կսատարի Թուրքիային

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կառավարությունն ու նախագահ Նիկոլյա Սարկոզին դեմ են Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի դեմ: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Պատասխանելով իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) անդամ պատգամավորի հարցին՝ ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ նման օրենքի կարիքը չկա, Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ. և Ֆրանսիայի օրենսդրությունը թույլ չի տալիս որոշումներ կայացնել ազգային խտրականության հատկանիշով:

UMP անդամը նկատել է, որ օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից և օրենսդրությունն այստեղ կապ չունի: «Սենատը կիսում է Թուրքիայի դիրքորոշումը, որ Հայոց ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն պատմաբանները, որոնք էլ լույս կսփռեն անցյալի մութ էջերի վրա: Թուրքիան, որը ժխտում է ցեղասպանությունը, կոչ է անում օրենսդիրներին չմիջամտել պատմաբանների աշխատանքին: Հասնել անցյալի մասին ճշմարտությանն ու կարգավորել հարաբերությունները պատմաբանների խնդիրն է»,-գրում է Today’s Zaman-ը՝ հղում անելով Ժյուպեի ելույթին: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ ինքը քննարկել է թուրքական կողմի հետ պատմական անցյալի հարցերը և որ Ֆրանսիան կարևորում է հայ-թուրքական երկխոսությունը երկու երկրների ՀԿԿ-ների մակարդակով:

Ժյուպեի հայտարարությունը հնչել է վերջինիս Թուրքիայի պետնախարար, Թուրքիա-ԵՄ գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիսի հետ հանդիպումից հետո, որը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը չսատարել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքին:

2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն: Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսվում է ներկայացնել մայիսի 4-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---