Ղարաբաղում օդանավակայանի կառուցումը ԵԱՀԿ ՄԽ լիազորություններից դուրս է, հայտարարում է ՀՀԿ-ն15 ապրիլի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների լիազորություններից դուրս է: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ապրիլի 14-ի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը: «Ստեփանակերտի օդանավակայանի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների լիազորություններից դուրս է, այն միևնույն է կառուցվելու է»,-հայտարարել է Սահակյանը: Ըստ նրա, ՄԽ համանախագահների երեկվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար և այն ուղղված էր ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններն առաջ մղելուն: Համանախագահները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Ստեփանակերտում ծրագրվող օդանավակայանի բացումը կարող է լարվածության հետագա աճի հանգեցնել: Նրանք նախազգուշացրել են, որ այդ օդանավակայանից թռիչքները ոչ մի կերպ չեն ազդի և չեն կարող օգտագործվել միջազգային օրենքներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը փոփոխելու համար: Համանախագահները կողմերին կոչ են արել ըմբռնման հասնել միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համապատասխան, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի թռիչքների ընթացիկ պրակտիկայում սեփական օդային տարածքներում: Համանախագահները ողջունել են վստահեցումները նրանում, որ կողմերը ձեռնպահ են մնում ցանկացած սպառնալիքներից կամ քաղաքացիական օդանավերի վրա հարձակումներից: Կողմերը համանախագահներին վստահեցրել են նաև նրանում, որ այդ հարցով կզբաղվեն դիվանագիտական ճանապարհով և ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |