16 ապրիլի 2011 - 17:57 AMT
Ապրիլի 29-ին Երևանում կանցկացվի Տանգոյի առաջին փառատոնը

Ապրիլի 29-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տանգոյի առաջին փառատոնը: Փառատոնին կմասնակցեն Օպերայի և բալետի սիմֆոնիկ նվագախումբը, որը կղեկավարի Ֆակունդո Ագուդինը Արգենտինայից: Փառատոնին կմասնակցի արգենտինացի աշխարհահռչակ բանդեոնիստ Մարչելո Նիսինմանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը և Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ): Ծրագրում` Պիացոլլա, Նիսինման, Շոպեն, Վեբեր, Գինաստերա:

Մարչելո Նիսինմանը ծնվել է 1970 թվականին Բուենոս Այրեսում (Արգենտինա), այժմ ապրում և ստեղծագործում է Շվեյցարիայում: Մասնակցել է տանգոյի միջազգային փառատոններին Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Սերբիայում և այլուր: