ԱՄՆ պետքարտուղարություն. Բաքվի` ղարաբաղյան ինքնաթիռները ոչնչացնելու մասին սպառնալիքներն անընդունելի են

ԱՄՆ պետքարտուղարություն. Բաքվի` ղարաբաղյան ինքնաթիռները ոչնչացնելու մասին սպառնալիքներն անընդունելի են

PanARMENIAN.Net - Եվրոպայում ու Եվրասիայում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Ղարաբաղ շարժվող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մասին Բաքվի սպառնալիքները: Գորդոնի խոսքով, ԱՄՆ-ն արդեն հստակ արձագանքել է այդ հայտարարություններին` ավելի վաղ ընդգծելով, որ «քաղաքացիական ինքնաթիռների վերաբերյալ սպանալիքներն անընդունելի են և չպետք է լինեն»:

«Դրանից հետո մենք, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել ենք, որ Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ այդ քայլին: Մենք գտնում ենք, որ դա միակ կառուցողական մոտեցումն է այդ հարցին»,- հայտնել է Գորդոնը` պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստատեսության հարցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---