21 ապրիլի 2011 - 11:09 AMT
ՊրոԿրեդիտ Բանկը ներդնում է «Պրո+» կուտակային ավանդի նոր ծառայությունը

ՊրոԿրեդիտ Բանկը, ընդլայնելով իր ծառայությունների ցանկը, ներկայացնում է նոր կուտակային ժամկետային ավանդ:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «Պրո+» կուտակային ավանդը խնայողությունների խթանման այլընտրանքային տարբերակ է, որը հնարավորություն է տալիս առավելագույն հարմարավետությամբ կուտակել աստիճանաբար՝ հաշվին կատարելով անսահմանափակ մուտքագրումներ: Ավանդի գործողության ժամկետը 3-ից 18 ամիս է, նվազագույն ներդրվող գումարը՝ 40 հազ. ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար/Եվրո:

Կուտակային նոր ավանդի ներդրմամբ՝ ՊրոԿրեդիտ Բանկն իր առաքելությանը համահունչ խրախուսում է Հայաստանում խնայողական մշակույթի զարգացումն ու կայացումը: