Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հրաժարվում է կաշառք վերցնել, բայց պատրաստ է տալ այն

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հրաժարվում է կաշառք վերցնել, բայց պատրաստ է տալ այն

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հրաժարվում է կաշառք վերցնել, սակայն անհրաժետության դեպքում պատրաստ է այն տալ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ռեսուրսների հետազոտման կովկասյան կենտրոնի (CRRC) ծրագրի ղեկավար Եվգենիա Պատուրյանը: Նա նշել է, որ հարցումը ցույց է տվել հայերի բարձր բարոյական մակարդակը, քանի որ 1500 հարցվածների մեծամասնությունը հրաժարվել է կաշառք վերցնել: «Հարցվածների մեծամասնությունն ասել է, որ իրենց համար անընդունելի է կաշառք վերցնելը և միայն 10 տոկոսը հրաժարվել է կաշառք վերցնել պատժվելու վախից»,- նշել է նա:

Անդրադառնալով այն հարցվածներին, որոնք պատասխանել են, որ պատրաստ են կաշառք վերցնել, Պատուրյանն ասել է, որ դրա հիմնական պատճառը փողի կարիքն է: «Եղել են նաև պատասխաններ` «բոլորը վերցնում են, ես էլ կվերցնեմ»,- նշել է Պատուրյանը և հաղորդել, որ հարցվածների 80 տոկոսը համարում է, որ հասարակությունը ոչինչ չի կարող անել կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու հարցում:

Պատուրյանը նաև հաղորդել է, որ «մեծամասնության կարծիքով» կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը նկատվում է դատախազությունում և դատարաններում, ինչպես նաև առողջապահության ոլորտում և ընտրական ու կրթական համակարգերում»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---