22 ապրիլի 2011 - 17:16 AMT
Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը ներկա են գտնվել Արցախի բանակի զորավարժություններին

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման զորավարժությունների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացմանը:

Զորավարժություններին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, հաղորդում է Արցախի ղեկավարի մամլո ծառայությունը: