23 ապրիլի 2011 - 09:44 AMT
Երևանում տեղի կունենա հայ-թուրքական հարաբերություններին նվիրված միջազգային խորհրդաժողով

Ապրիլի 25-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը կմեկնարկի միջազգային խորհրդաժողով «Հայ-թուրքական փոխհարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և դրանց արտացոլումը մամուլում» թեմայով: Միջոցառման կազմակերպիչն է ՀՌՀ-ի պրակտիկ ժուռնալիստիկայի ամբիոնը:

Խորհրդաժողովը երկու օր է տևելու: Փակումը կկայանա ապրիլի 26-ին տոնական միջոցառման ուղեկցությամբ, նվիրված «Կոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի» թերթի 5-ամյակին: Համերգին մասնակցելու են Էմմին, Արսեն Գրիգորյանը, «Արձագանք» խումբը, Դավիթ Թուրջյանը, Արմեն Դովլաթյանը, Էմմա Ասատրյանը, Անահիտ Շահբազյանը, «Միլեն» շոու բալետն ու «Դո-Ռե-Մի» համույթը: