
Հայաստանի միակ ներկայացուցիչը գեղասահքի աշխարհի առաջնությունում՝ Սարգիս Հայրապետյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը:
24 գեղասահորդների թվում Հայրապետյանը զբաղեցրել է նախավերջին՝ 23-րդ տեղը 77,25 միավորով: Հաջորդ փուլի ուղեգրերը նվաճել են 12 գեղասահորդներ, առաջին տեղում ճապոնացի Տակախիկո Կոզուկան է 165 միավորով:
Առաջնությունը, որին մասնակցում են 195 մարզիկներ աշխարհի 44 երկրներից, մեկնարկել է ապրիլի 25-ին Մոսկվայում «Մեգասպորտ» մարզապալատում: