Եղիսաբեթ Երկրորդ. Թուրքիան դեռ երկար ժամանակ չի անդամակցի Եվրամիությանը

Եղիսաբեթ Երկրորդ. Թուրքիան դեռ երկար ժամանակ չի անդամակցի Եվրամիությանը

PanARMENIAN.Net - Թուրքիան դեռ երկար ժամանակ չի անդամակցի Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Աշխատանքի նախարար Դեննիս Մաքշեյնը նշել է, որ ընդունելություններից մեկի ժամանակ թագուհին ասել է, թե Եվրամիությունը 28 երկիր է միավորում: «Երբ ներկաները հարցրել են, արդյոք նա 28-րդ երկրի տակ նկատի ունի Թուրքիային, քանի որ ԵՄ-ում 27 երկիր է միավորված, Եղիսաբեթ Երկրորդը պատասխանել է. «Ոչ, մենք դեռ երկար ժամանակ չենք ցանկանա տեսնել Թուրքիային ԵՄ-ում»: Մաքշտեյնը հավելել է, որ խոսակցություններն այն մասին, թե թագուհին քաղաքականությունից դուրս է, ընդամենը առասպել է, նա շատ է հետաքրքրվում քաղաքական գործընթացներով, գրում է The Telegraf-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---