ՀԱԿ համակարգող: Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխությունPanARMENIAN.Net - “Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխություն, որը իրականացրել եք դուք”,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ, ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ը դարձել է գործոն, որի հետ հնարավոր չէ հետ հաշվի չնստել: Ըստ Զուրաբյանի, հիմա իշխանությունները փորձում են ՀԱԿ-ի հետ երկխոսություն հաստատել, որի անհրաժեշտության մասին Կոնգրեսը հայտարարում էր դեռ մարտին: Զուրաբյանը նշել է, որ իշխանությունները փորձում են ժողովրդին մոլորեցնել` հայտարարելով, թե Կոնգրեսը չի ցանկանում իշխանափոխություն: “ՀԱԿ-ի ծրագրերը նույն են մնացել: Մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ”, - նշել է Զուրաբյանը: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |